Հռոմի պապը մարդկությանը կոչ է արել ազատվել արդեն «սկսված երրորդ համաշխարհային պատերազմի» նկատմամբ անտարբերությունից: Պապը այն բնութագել է իբրև «աստիճանական պատերազմ», որը «բաղկացած է հանցագործություններից, զանգվածային սպանություններից և ոչնչացումներից»:
Ելույթ ունենալով Իտալիայում զինվորական գերեզմանատանը, ուր տեղի է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմին նվիրված միջոցառում, պապն ասել է, թե այժմյան պատերազմը «իռացիոնալ է», իսկ նրա պատճառներն են «ժլատությունը, անհանդուրժողականությունը, զենքի վաճառքի ձգտումը և իշխանության ծարավը»: